12 սեպտեմբերի 2008 - 19:31 AMT
Հարգելով տարածաշրջանային ամբողջականության սկզբունքը` Հայաստանը պաշտպանում է ազգերի ինքնորոշման իրավունքը
«ԵՄ եւ Ռուսաստանի միջեւ ինտենսիվ բանակցություններ են ընթանում, եւ մենք հույս ունենք, որ Մոսկվայի եւ ԵՄ միջեւ հարաբերությունների քաղաքավարությունը կպահպանվի, ինչպես եւ առաջ»,- այսօր Երեւանում Հայաստանի պառլամենտի խոսնակ Տիգրան Թորոսյանի հետ համատեղ մամլո-ասուլիսում հայտնել է Չեխիայի Սենատի նախագահ Պրժեմիսլ Սոբոտկան: Շոշափելով Հարավային Օսիայի վերջին իրադարձությունները` չեխական Սենատի նախագահը նշել է, որ «Չեխիան պաշտպանում է ինքնիշխան պետությունների տարածքային ամբողջականությունը»: «Ես տարբերություն չեմ դնում փոքր, միջին եւ մեծ պետությունների միջեւ: Ինձ համար կարեւոր են քաղաքական խորհրդակցություններն ու բանակցությունները բոլոր երկրների հետ»,- նշել է Պրժեմիսլ Սոբոտկան: Տիգրան Թորոսյանն իր հերթին նկատել է, որ հարգելով տարածաշրջանային ամբողջականության սկզբունքը` Հայաստանը պաշտպանում է ազգերի ինքնորոշման իրավունքը: