24 մայիսի 2019 - 16:21 AMT
Գումարտակային մարտավարական զորավարժություն է անցկացվել

Մայիսի 23-ին հյուսիսարևելյան սահմանագոտում անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն՝ մարտական կրակի կիրառմամբ։ Զորավարժությունն անցկացվել է զինված ուժերի ուսումնական պատրաստության պլանի համաձայն՝ զորամասերի հրամանատարների և նրանց տեղակալների հետ անցկացվող հրամանատարական հավաքների շրջանակում:

Զորավարժության ընթացքում կիրառվել են հակաօդային պաշտպանության, հրետանային միջոցներ, զրահատանկային տեխնիկա և այլ ուժեր։ Ներդաշնակ գործողությունների շնորհիվ անձնակազմը կատարել է առաջադրված խնդիրները, հաջողությամբ խոցել պայմանական հակառակորդի թիրախները, հայտնում է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Ստորաբաժանումների գործողություններին հետևել են զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ա. Դավթյանը, բարձրաստիճան սպաներ, զորամասերի հրամանատարներ։