24 մայիսի 2019 - 16:49 AMT
ՃՈ-ն 15:00-ի դրությամբ 106 մեքենա է հատուկ տարածք տեղափոխել

Վերջին զանգի միջոցառումների հետ կապված՝ ճանապարհային ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում հանրապետության ողջ տարածքում:

Մայիսի 24-ին, ժամը 15:00-ի դրությամբ, ճանապարհային ոստիկանության կարգախմբերը հանրապետության ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխել 106 տրանսպորտային միջոց, որոնցից 43-ը մայրաքաղաքում, իսկ 63-ը մարզերում:

71 մեքենա վարել են անչափահասներ, իսկ մնացածը՝ տարբեր իրավախախտումների՝ մեքենայի պատուհանից կախվելու, համապատասխան փաստաթղթեր չունենալու և այլ խախտումների համար:

Մինչ այս պահը շրջանավարտների մասնակցությամբ որևէ պատահար չի արձանագրվել: