27 մայիսի 2019 - 11:11 AMT
Արամ Ա. Միացյալ Հայաստանի առաջին քայլը Արցախի միացումն է ՀՀ-ին

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Անթիլիասի Մայր Տաճարում ասել է, որ ամբողջական ու միացյալ Հայաստանի տեսլականի առաջին իրագործումն Արցախի միացումն է ՀՀ-ին:

«Հայրենիքը հող ու ժողովուրդ է և նրանց միաձույլ ամբողջությունը: Հետևաբար, հայրենիքը սրբազան արժեք է. այն իր ժողովրդի գոյության ամրոցն է, հզորության աղբյուրը և հավերժության երաշխիքը: Հայրենիքի պահպանումը, հզորացումը ու ծաղկումը և նրա ընդհանրական ու գերագույն շահերին հավատարմությունը յուրաքանչյուր հայի կյանքի առանցքն ու գործի նպատակը պետք է դառնա»,- իր պատգամում նշել է կաթողիկոսը:

Նա նաև նշել է, որ ամբողջական ու միացյալ Հայաստանի իրագործման նախապայմանը ներկա Հայաստանի հզորացումն է: