27 մայիսի 2019 - 13:18 AMT
Արթուր Դավթյանը Պետերբուրգում ևս 3 ոսկի է նվաճել

Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում անցկացված եռակի օլիմպիական չեմպիոն Ալեքսանդր Դիտյատինի անվան սպորտային մարմնամարզության գավաթի խաղարկությունում Արթուր Դավթյանը 3 ոսկե և 2 արծաթե մեդալ է նվաճել առանձին գործիքների վրա:

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամը հաղթել է բազմամարտում, հենացատկի եւ նժույգթափերի վարժություններում: Օղակների և ազատ վարժություններում Դավթյանը դարձել է արծաթե մեդալակիր, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Ավելի վաղ Արթուր Դավթյանը և Գագիկ Խաչիկյանն առաջին տեղն էին գրավել նաև թիմային պայքարում: Գագիկ Խաչիկյանը ոսկե մեդալակիր էր դարձել նժույգի թափեր վարժությունում, իսկ պտտաձողի վարժությունում արժանացել էր բրոնզե մեդալի: