27 մայիսի 2019 - 16:45 AMT
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուն մայիսի 27-ին կժամանի ՀՀ

Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասը մայիսի 27-ին կայցելի Հայաստան, PanARMENIAN.Net-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

«Այսօր Հայաստան է այցելելու Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասը: Նա կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանին», - ասաց Նաղդալյանը:

Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոը կստանձնի 2020 թվականի հունվարի 1-ից։