29 մայիսի 2019 - 16:46 AMT
ԱԺ-ն ՍԴ դատավոր է ընտրում

ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության փակ քվեարկությունը:

ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հայտնել է, որ քվաերկությունը մեկնարկել է ժամը 16:05-ից։

Ավելի վաղ ՀՀ նախագահը ՍԴ դատավորի թեկնածու էր առաջադրել Արթուր Վաղարշյանին: 7-րդ գումարման ԱԺ-ն նախագահի առաջարկով քննարկել էր Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը և չէր ընդունել: