15 սեպտեմբերի 2008 - 14:58 AMT
Հայստանում ԱՄՆ-ի նոր դեսպան Մարի Յովանովիչը սեպտեմբերի 17 կժամանի Երեւան
Հայստանում ԱՄՆ-ի նոր դեսպան Մարի Յովանովիչը սեպտեմբերի 17-ին կժամանի Երեւան: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հայտնեցին դարձել Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը:
Մարի Յովանովիչը կզբաղեցնի գրեթե երկու տարվա ընթացքում թափուր մնացող Հայաստանում ԱՄՆ դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղը: Երեւանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը պաշտոնանկ արվեց 2006թ. Հայոց ցեղասպանությունը հրապարակավ ճանաչելու համար: Մարի Յովանովիչի թեկնածությունը ԱՄՆ-ի Սենատը հաստատեց 2008թ. օգոստոսին: