Ֆրանսիան հավատարիմ է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գաղափարին: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին մայիսի 28-ի ազգային տոնի առթիվ հղած շնորհավորական ուղերձում:
«Թույլ տվեք մեկ անգամ ևս ընդգծել Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի, վճռական, ամբողջական և անկանխակալ մոտեցումը բանակցային ճանապարհով ԼՂ հակամարտության արդար և երկարաժամկետ կարգավորման հանձնառությանը»,-ասվում է Մակրոնի ուղերձում, հայտնում է Minval.az-ը:
Ֆրանսիայի նախագահը նաև հավաստիացրել է Ալիևին, որ վճռական է «էլ ավելի ամրապնդելու Բաքվի, Փարիզի և ԵՄ հարաբերությունները»: