30 մայիսի 2019 - 10:59 AMT
Նոր հարմարավետ ու մատչելի փաթեթ ՎիվաՍել-ՄՏՍ-ից՝ «Կորպորատիվ 2300»

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է կորպորատիվ բաժանորդների համար նախատեսված նոր՝ «Կորպորատիվ 2300» փաթեթը, որը ներառում է ինտերնետ, խոսելաժամանակ դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի, ՀՀ այլ, 374 97 բջջային և 374 47 քաղաքային ցանցեր, Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա և SMS հաղորդագրություններ ուղարկելու հնարավորություն:

«Կորպորատիվ 2300» փաթեթն առավել հարմարավետ լուծումներ է առաջարկում կորպարատիվ բաժանորդների համար՝ համակցելով բաժանորդների այս խմբի կողմից ամենապահանջված ծառայությունները մեկ փաթեթում՝ մատչելի պայմաններով.

• 4 000 ՄԲ

• 2500 ներցանցային րոպե (նաև դեպի ՎիվաՍել-ՄՏՍ, ՄՏՍ Ռուսաստան)

• 150 րոպե դեպի ՀՀ այլ, 374 97 բջջային և 374 47 քաղաքային ցանցեր, Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա

• 150 SMS՝ դեպի ՀՀ բջջային ցանցեր

Ամսավճար՝ 2300 դրամ:

Ասոցիացված կորպորատիվ բաժանորդները կարող են միանալ փաթեթին՝ անձնագրով դիմելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի մոտակա սպասարկման կենտրոն, իսկ ոչ ասոցիացված բաժանորդները՝ դիմելով իրենց կորպորատիվ փաթեթի պատասխանատու անձին, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Փաթեթը կարելի է օգտագործել բաժանորդի ընթացիկ սակագնային պլանին զուգահեռ, իսկ փաթեթի ամսավճարը կգումարվի սակագնային պլանի շրջանակում մատուցված ծառայությունների դիմաց հաշվարկված պարտքի գումարին: Փաթեթում ներառված ծառայությունները սպառելուց հետո օգտագործված ծառայությունների արժեքը հաշվարկվում է ըստ ընթացիկ սակագնային պլանով սահմանված սակագների: