30 մայիսի 2019 - 12:32 AMT
Ալիևն ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քննարկել են ԼՂ բանակցային հեռանկարները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ):

Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, հայտնում է Interfax.az-ը:

Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացիկ վիճակն ու բանակցությունների հեռանկարները:

Մինչ այդ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները եղել են Արցախում և հանդիօպել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ: Նախագահ Սահակյանը վերահաստատել է պաշտոնական Ստեփանակերտի հավատարմությունն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ վերստին շեշտելով բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնման և հակամարտության կարգավորման բոլոր փուլերին Արցախի մասնակցության անհրաժեշտությունը: