30 մայիսի 2019 - 12:37 AMT
«Պատիվ ունեմ» ծրագրի նվազագույն ժամկետը 3-ից 2 տարի կարող է դառնալ

ՀՀ կառավարության ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների մասին նախագծով առաջարկվում է «Պատիվ ունեմ» ծրագրի նվազագույն ժամկետը 3 տարուց դարձնել 2 տարի:

ԱԺ լիագումար նիստում նախագիծը ներկայացրել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

«Պատիվ ունեմ» պետական ծրագրի գաղափարախոսությունը բուհական տարկետումը ապագա սպայական ծառայության հետ կապելն է:

Ընթերցեք նաև՝ «Պայմանագրային զինծառայության հնարավոր կլինի անցնել մինչև 40 տարեկանը՝ ներկայիս 36-ի փոխարեն»: