31 մայիսի 2019 - 10:57 AMT
Թուրքմենստանի հետ ապրանքաշրջանառությունը կրկնապատկվել է

Աշխատանքային այցով Աշխաբադում գտնվող ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մայիսի 30-ին Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ հանդիպմանը նշել է, որ 2017 թվականի համեմատ 2018թվականին երկու երկրի միջև ապրանքաշրջանառությունը կրկնապատկվել է` հասնելով $31 մլն-ի:

Կառավարությունից հայտնել են, որ հանդիպման ընթացքում նշվել է հայ-թուրքմենական միջպետական գործակցության վերջին շրջանի դինամիկան, կարևորվել է փոխադարձ այցերի, առևտրատնտեսական փոխգործակցության եւ հումանիտար-մշակութային շփումների աշխուժացումը։

Զրուցակիցները երկուստեք կարեւորել են նաև գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության խորացումը, անդրադարձել են երկու երկրի մայրաքաղաքներում փոխադարձաբար առևտրի տների հիմնման ու Աշխաբադ-Երեւան ուղիղ չվերթի վերաբացման հարցերին։

Հանդիպման ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել նաև երկկողմ և բազմակողմ ձեւաչափերով էներգետիկ բնագավառում համագործակցության խորացմանը։