31 մայիսի 2019 - 11:35 AMT
Մարուքյանը՝ իրեն մածուն բերած պատգամավորին. Պետք է ջանաք իմ կլասիկի մակարդակին հասնելու համար

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն արձագանքել է «Իմ քայլի» պատգամավոր Համազասպ Դանիելյանի ելույթին:

Նա ասել է, որ հասկանում է՝ մեծ է գայթակղությունն իր հաշվին ինքնահաստատվելու և իր հաշվին հայտնի դառնալու:

«Դուք դեռ երկար տարիներ պետք է աշխատեք, որ իմ կլասիկի մակարդակին հասնեք», - ասել է Մարուքյանը:

ԱԺ մայիսի 31-ի նիստում «Իմ քայլի» պատգամավոր Համազասպ Դանիելյանը մեկ բաժակ մածունով մոտեցել է ամբիոնին և անդրադարձել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրությունների շուրջ արած հայտարարությանը:

Նա դիմել է Մարուքյանին և կոչ է արել աշխատանքային միջավայրը չթունավորել: