1 հունիսի 2019 - 10:51 AMT
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Վարշավա

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 3-5-ը կլինի Վարշավայում` Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի պետությունների խորհրդարանների նախագահների 4-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով: Նախատեսված է խորհրդարանի ղեկավարի ելույթը գագաթնաժողովում:

Այցի շրջանակում ծրագրված է ԱԺ նախագահի հանդիպումը Լեհաստանի Հանրապետության Սեյմի մարշալեկ Մարեկ Կուխչինսկու հետ:

Պատվիրակության կազմում է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, հայտնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը: