1 հունիսի 2019 - 10:57 AMT
«Գրանդ Քենդիի» քաղցր նվերներն ու օգնությունը երեխաներին՝ Հունիսի 1-ի առթիվ

«Գրանդ Քենդի» ընկերությունը կրկին համեղ նվերներով և սիրված հերոսներով ուրախություն է պարգևել հատուկ հաստատությունների երեխաներին:

Ընկերությունը նվերներ է բաժանել Երևանի և մարզերի բոլոր մանկատներում բնակվող և բոլոր հատուկ դպրոցներում սովորող երեխաներին:

Երեխաների օրը վերածվել է տոնի: Բացի այդ «Գրանդ Քենդին» նաև ընդհանուր առմամբ 20 մլն դրամ է հատկացրել մանկատներին հրատապ կարիքները հոգալու համար: