ԱՄՆ արևելքում գտնվող Վիրջին Բիչ քաղաքում մայիսի 31-ի երեկոյան պաշտոնյան անկանոն կրակ է բացել քաղաքապետարանի շենքում՝ առնվազն 12 մարդ սպանելով: Եվս 6 մարդ վիրավորվել է:
Պատահարի վայր ժամանած ոստիկանների և հանցագործի միջև փոխհրաձգություն է եղել: Ոստիկաններից մեկին փրկել է զրահաբաճկոնը, իսկ հարձակվողը սպանվել է, գրում է Deutsche Welle-ն: Այս պահի դրությամբ դրդապատճառների մասին ոչինչ հայտնի չէ: Ըստ տեղի ոստիկանության պետ Ջեյմս Սերվերի, հարցերը դեռևս պատախաններից շատ են:
Միջադեպի հետ կապված WAVY տեղական հեռուստաալիքը հայտնել է, որ մայիսի 30-ին քաղաքապետարանի աշխատակիցը, որը երկար տարիներ էր աշխատել իր պաշտոնում, ազատվել է աշխատանքից: Սակայն Սերվերան հերքել է այդ տեղեկությունը: