1 հունիսի 2019 - 13:39 AMT
ՄԻՊ. Մեր խնդիրն է ապահովել երեխաների առողջ և անհոգ մանկությունը

Մանկական երջանկության համար անփոխարինելի են ծնողական սերն ու ջերմությունը, հոգատար ընտանիքում ապրելն ու մեծանալը: Այդ մասին ասվում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ հղած ուղերձոմ: Նա հավելել է նաև, որ մեծահասակների խնդիրն է ապահովել երեխաների առողջ, անհոգ և երջանիկ մանկությունը:

«Սիրելի՛ երեխաներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով: Այսօր մենք ոչ միայն նշում ենք երեխաների պաշտպանության միջազգային օրը, այլ նաև ևս մեկ անգամ վերահաստատում ենք մեր պարտավորվածությունն ապահովելու յուրաքանչյուր երեխայի լավագույն շահի սկզբունքը և պաշտպանելու նրանց իրավունքները:

Պաշտպանելով երեխաների իրավունքները` մենք պաշտպանում ենք մեր ապագան: Մանկական երջանկության համար անփոխարինելի են ծնողական սերն ու ջերմությունը, հոգատար ընտանիքում ապրելն ու մեծանալը: Այս հիմնարար արժեքների համար անհրաժշտ է ապահովել պայմաններ, որպեսզի երեխան մեծանա առողջ, բարեկեցիկ և երջանիկ ընտանիքում»,-ասվում է ուղերձում