1 հունիսի 2019 - 16:49 AMT
Նախագահը հրամանագրեր է ստորագրել նախարարներ նշանակելու մասին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել նախարարներ նշանակելու մասին։

Հակոբ Արշակյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերւթյան նախարար։ Նա ազատվել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնից։ Սուրեն Պապիկյանը նշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար՝ ազատվելով տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնից: Արայիկ Հարությունյանը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար՝ ազատվելով կրթության և գիտության նախարարի պաշտոնից:

Տիգրան Խաչատրյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարար՝ ազատվելով տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնից: Էրիկ Գրիգորյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարար՝ ազատվելով բնապահպանության նախարարի պաշտոնից:

ՀՀ կառավարության կառուցվածքային փոփոխություններով նախարարությունների թիվը 17-ից դարձել է 12։