2015 թվականի հոկտեմբերին ՀՀ պաշտպանության նախարարությունը Երևան քաղաքում գտնվող հողատարածք է վաճառել շուկայականից ցածր գնով, հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:
Կոմիտեում հարուցված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել է, որ պետությանը պատճառվել է մոտ 51.5 մլն դրամի վնաս:
Նախաքննության ընթացքում նշանակված դատաապրանքագիտական, դատաշինարարատեխնիկական և դատահաշվապահական համալիր փորձաքննության եզրակացության համաձայն՝ հողատարածքի միջին շուկայական գինը, օտարման օրվա դրությամբ, կարող էր կազմել մոտ 89.5 մլն դրամ:
Մինչդեռ այն օտարվել է 38 մլն դրամով: