4 հունիսի 2019 - 11:31 AMT
ԳԴ. ՌԴ-ում նախկին հատուկջոկատայինի սպանության դեպքով ՀՀ-ում ոչ ոք չի հետախուզվում

Ռուսաստանում Պետական հետախուզական վարչության նախկին հատուկջոկատային Ալեքսեյ Բելյանկինի սպանության դեպքով ՀՀ-ում որևէ մեկի նկատմամբ հետախուզում չի հայտարարվել: Այս մասին PanARMENIAN.Net - ի հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Արևիկ Խաչատրյանը:

Նա նշեց, որ ՌԴ իրավապահ մարմիններից համապատասխան դիմում չեն ստացել:

Ավելի վաղ ՌԲԿ գործակալությունը գրել էր, որ նախկին հատուկջոկատային Ալեքսեյ Բելյանկինի սպանությունից հետո նրա հայրը հայտարարել էր՝ հանցագործության մեջ հայեր են կասկածվում: Նրա խոսքերով, նրանց մեծ մասը փախել է Հայաստան, իսկ հարձակվողներից մեկը ձերբակալված է: