4 հունիսի 2019 - 16:44 AMT
Երևանում արգելելու են ասֆալտը կտրելուց փոսն օրերով բաց թողնել

Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը հայտնել է, որ քաղաքապետարանը հետևողական է լինելու փոսանորոգման աշխատանքների ընթացքում. ասֆալտը կտրելուց մեկ օր հետո փոսը պետք է լցված լինի:

«Հետևելու ենք, որ փոսալցման նպատակով ասֆալտը կտրելու հաջորդ օրը փոսը լցված լինի», - ասել է Հարությունյանը:

Երևանի աղաքապետարանից հայտնում են, որ 2019 թվականին 120,000 քմ ծավալով փոսանորոգում է իրականացրվելու: