4 հունիսի 2019 - 17:11 AMT
Միջազգային բանակային խաղերի մի փուլը ՀՀ-ում կանցկացվի

Միջազգային բանակային խաղեր-2019 միջոցառման շրջանակում Հայաստանում կանցկացվեն «Խաղաղության մարտիկ» մրցումները:

Մրցումների նախապատրաստման, կազմակերպչական հարցերի ճշտման և անցկացման վայրերի տեղազննման աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել խաղերի մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները:

Մրցումներն անցկացվելու են օգոստոսի 3-17-ը, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը: