4 հունիսի 2019 - 21:07 AMT
Նախկին ոստիկանը ձերբակալվել է Մարտի 1-ին ցուցարար սպանելու կասկածանքով

Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ցուցարար Զաքար Հովհաննիսյանի դիտավորությամբ սպանության կասկածանքով ձերբակալվել է 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, նույն ինքը` շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը:

Այս մասին է հայտնում Հատուկ քննչական ծառայությունը։

Նախաքննությունը շարունակվում է:

Ըստ նախկինում տարածած տեղեկատվության, Զաքար Հովհաննիսյանը մահացել էր որովայնի շրջանում «Մակարով» տեսակի ատրճանակի կրակոցից ստացած վերքից։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: