5 հունիսի 2019 - 12:42 AMT
ՀՀ-ն չի քվեարկել ՄԱԿ-ում վրացամետ բանաձևին, որին նախկինում միշտ դեմ էր

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 73-րդ նիստում Հայաստանն առաջին անգամ չի մասնակցել Վրաստանի ներկայացրած բանաձևի քվեարկությանը:

ՄԱԿ-ում Վրաստանի մշտական ներկայացուցիչ Կահա Իմնաձեն թվիթերյան իր միկրոբլոգում հրապարակել է քվեարկության արդյունքները, համաձայն որի ՀՀ-ն չի մասնակցել Վրաստանի կողմից 2008 թվականից նախաձեռնած Աբխազիայի և Հվ. Օսիայի փախստականների կարգավիճակի մասին բանաձևի քվեարկությանը:

Բանաձևն ընդունվել է 79 կողմ, դեմ՝ 15-ը, իսկ 57 ձեռնպահ ձայներով:

ՀՀ-ն նախկինում միշտ դեմ է քվեարկել Վրաստանից ներկայացրած բանաձևին: