6 հունիսի 2019 - 10:26 AMT
Հայկական «Ադամյան» հեռուստացույցներն արդեն վաճառքում են

Հայկական արտադրության «Ադամյան» հեռուստացույցներն արդեն վաճառքում են, հայտնել է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջը:

Գործարանի 14 աշխատակիցը օրական մինչև 300 հեռուստացույց են հավաքում: Առայժմ հեռուստացույցները սմարթ չեն, սակայն այսուհետև կարտադրվեն նաեւ սմարթ տարբերակով:

Ավելի վաղ ՀՀ կյառավարությունն ընկերությանը մաքսային արտոնություն է տրամադրել։ Դեկտեմբերին բացված գործարանն առաջին արտադրանքը պատրաստ է եղել մայիսին: Հայաստանից, Սիրիայից, Լիբանանից գործարարները $4.5 մլն-ի ներդրում են արել: Նախատեսվում է ևս $10 մլն-ի ներդրում: