6 հունիսի 2019 - 11:50 AMT
«Նորավանքի» աշխատողների պայմանագիրը կլուծարվի հունիսի 21-ից

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի աշխատակիցները ծանուցվել են 2019 թվականի հունիսի 21-ից իրենց աշխատանքային պայմանագրերի լուծարման մասին:

Հիմնադրամի գործադիր տնօրենը վարչապետի աշխատակազմի հանձնարարականով ներկայացրել է հաշվարկ-հիմնավորում, որում նշվել են 2019 թվականի հունվարի 1-ից հետո կուտակած ֆինանսական պարտավորությունները՝ աշխատակիցների աշխատավարձի, ամենամսյա վճարման ենթակա հարկերի, կոմունալ ծախսերի, կապի ծառայությունների վճարման մասով:

Դրանց համար աանհրաժեշտ է ՀՀ կառավարության որոշմամբ հատկացնել 16.4 մլն դրամ: