6 հունիսի 2019 - 13:26 AMT
5 ամսում 1663 ՃՏՊ է գրանցվել. 122 մարդ է զոհվել

2019-ի հունվար-մայիս ամիսներին գրանցվել է 1663 ՃՏՊ, որի հետևանքով եղել է 122 զոհ, 2413 վիրավոր, որից ոչ սթափ վիճակում գրանցվել է 39 ՃՏՊ՝ 4 զոհ, 59 վիրավոր: Տվյալներն իր իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ոստիկանության ներկայացուցիչ Տաթևիկ Ստամբոլյանը:

2018-ի նույն ժամանակաշրջանում գրանցվել էր 1362 ՃՏՊ՝ 114 զոհ, 1976 վիրավոր, որից ոչ սթափ վիճակում գրանցվել էր 86 ՃՏՊ՝ 18 զոհ, 135 վիրավոր:

2019-ի 5 ամսում 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ ՃՏՊ-ների քանակն ավելացել է 301-ով, զոհերինը՝ 8-ով, վիրավորներինը՝ 437-ով:

2019թ. ոչ սթափ վիճակում գրանցվել է.

հունվար-9 ՃՏՊ՝ 1 զոհ, 13 վիրավոր

փետրվար-4 ՃՏՊ՝ 0 զոհ, 4 վիրավոր

մարտ-10 ՃՏՊ՝ 1 զոհ, 16 վիրավոր

ապրիլ-9 ՃՏՊ՝ 2 զոհ, 15 վիրավոր

մայիս-8 ՃՏՊ՝ 0 զոհ, 12 վիրավոր

2019թ-ի տվյալները ենթակա են փոփոխման: