7 հունիսի 2019 - 11:19 AMT
Եռացատկորդ Լևոն Աղասյանն արծաթ է նվաճել միջազգային մրցաշարում

Եռացատկորդ Լևոն Աղասյանն արծաթե մեդալակիր է դարձել Հունաստանում անցկացված International Jumping Meeting միջազգային մրցաշարում:

Հայաստանի ներկայացուցիչը գրանցել է 16.50 մ արդյունք: Առաջին տեղը գրավել է բուլղարացի Գեորգի Ցոնովը, որի արդյունքն էր 16.80 մ, հայտնում է ՀԱՕԿ մամուլի ծառայությունը:

Լևոն Աղասյանի հետ մրցավայր էր մեկնել նաև Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը: