7 հունիսի 2019 - 15:40 AMT
Աշոտյան․ Քոչարյանի և Սարգսյանի ապագա գործակցության օրակարգ չկա

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ քաղաքական որևէ օրակարգ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հանդիպման ժամանակ չի եղել։

Աշոտյանի խոսքով՝ դա պարզապես մարդկային, ընկերական հանդիպում է եղել։

«Մեր թիմերի միջև ապագայի գործակցության օրակարգ գոյություն չունի։ ՀՀԿ-ի սատարելը Ռոբերտ Քոչարյանին պայմանավորված է մի շարք հանգամանքներով, բայց ոչ այս պահին ընդհանուր քաղաքական ապագայի տեսլականով»,- ասել Աշոտյանը։

Ավելի վաղ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Ընթերցեք նաև՝ Աշոտյանը՝ Ապրիլյանի քննիչ հանձնաժողովի մասին. Սերժ Սարգսյանը որևէ բան չունի թաքցնելու։