7 հունիսի 2019 - 15:50 AMT
Ծառուկյանին 2008-ի մարտի 1-ին կանչել են կառավարություն, բայց չի հիշում՝ ով

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ 2008 թվականի մարտի 1-ի երեկոյան իրեն կառավարությունից զանգել և հրավիրել են հանդիպման։

Ծառուկյանը, սակայն, դժվարացել է հիշեկ, թե ով է եղել հրավիրողը։

«Միայն զանգ է եղել կառավարությունից, գնացել եմ այնտեղ, պետք է հարց քննարկվեր, մնացել եմ այնտեղ կես ժամ կամ 25 րոպե։ Տեսնելով խառնաշփոթ վիճակը, ես թողել ու գնացել եմ, կառավարությունից ինձ տեղեկացրեցին, որ հանդիպում է լինելու և քննարկում է լինելու։ Ոչ մեկին չեմ տեսել, ոչ մի քննարկում չի եղել, ես թողել ու գնացել եմ», - նշել է Ծառուկյանը։

Նա նաև դժվարացել է հիշել, թե ում է տեսել կառավարությունում։

«12 տարի է անցել, ես չեմ կարող հիշել», - ասել է Ծառուկյանը։