7 հունիսի 2019 - 16:52 AMT
Ֆրանսիայի նախկին վարչապետը ՀՀ-ում է՝ մասնակցելու Մտքերի գագաթնաժողովին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենին, ով Հայաստանում է մասնակցելու «Մտքերի հայկական գագաթնաժողով» միջազգային կոնֆերանսին:

Դոմինիկ դը Վիլպենը ողջունել է ավանդաբար Ֆրանսիայի Շամոնի քաղաքում կազմակերպվող գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու նախաձեռնությունը՝ նշելով, որ այն գաղափարների, գիտելիքների ու փորձառության փոխանակման հետաքրքիր հարթակ կարող է դառնալ, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: