7 հունիսի 2019 - 18:17 AMT
Վերաքննիչը հունիսի 12-ին կքննի Քոչարյանին կալանքից ազատելու որոշման դեմ բողոքը

ՀՀ վերաքննիչ դատարանը վարույթ է ընդունել Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոփոխելու, գործով մյուսների քրեական գործի վարույթը կասեցնելու և այն Սահմանադրական դատարան ուղարկելու որոշման դեմ ՀՀ դատախազության բողոքները։

«Հայկական ժամանակի» փոխանցմամբ, գործը կքննվի հունիսի 12-ին, այն մակագրվել է դատավոր Արմեն Դանիելյանին:

Ավելի վաղ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը որոշել է Քոչարյանին ազատել կալանքից՝ Արցախի Հանրապետության նախկին և ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի անձնական երաշխավորությամբ:

Մայիսի 20-ին, դատարանը որոշել էր կասեցնել Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան։