8 հունիսի 2019 - 11:05 AMT
Զարեհ Սինանյանը՝ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար

Գլենդելի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը կնշանակվի ՀՀ վարչապետին կից սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար, այս մասին հայտնել է Asbarez-ը։

Նշվում է, որ Սինանյանը Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ պաշտոնիից հրաժարվելու դիմում է ներկայացրել։

Նրա նշանակման մասին պաշտոնական տեղեկություն դեռևս չկա։

Զարեհ Սինանյանը Գլենդելի քաղաքապետ դարձել է 2014-ին։ Նա ներգրավված է եղել Հայ դատի աշխատանքներում՝ աջակցելով Հայաստանի, Արցախի և Հայոց ցեղասպանության խնդիրները բարձրացնելու գործին։