8 հունիսի 2019 - 11:22 AMT
Իրանում երկրաշարժը զգացվել է նաև Սյունիքում

Հունիսի 8-ին, տեղական ժամանակով ժամը 04:34-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 00:34-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է Իրան՝ Մարանդ քաղաքից 16 կմ հարավ-արևմուտք 3.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել:

Օջախը եղել է 10 կմ խորությամբ:

Երկրաշարժը գրանցվել է հյուսիսային լայնության 38.350 և արևելյան երկայնության 45.610 աշխարհագրական կոորդինատներով, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 5 բալ:

Ըստ նախնական տեղեկության երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում` Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում, Ալվանք և Շվանիձոր գյուղերում` 2-3 բալ ուժգնությամբ: