Վարազդատ Լալայանը հռչակվել է Ֆիջիում ավարտված ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն:
Գերծանր քաշային կարգում (+109 կգ) Հայաստանի ներկայացուցիչը երկամարտում գրանցել է 419 կգ (192+227) և 1 կգ գերազանցել երկրորդ տեղը գրաված իրանցի Ալի Դավուդիին:
Աշխարհի երիտասարդական առաջնության վերջին օրը հանդես է եկել նաև կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Արփինե Դալալյանը (+87 կգ), որը գրավել է չորրորդ տեղը:
Երկամարտում հայ մարզուհին ցուցադրել է 241 կգ (101+140): Հրում վարժությունում Դալալյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:
Ավելի վաղ Կարեն Ավագյանը (89 կգ) գրավել էր չորրորդ տեղը, իսկ Արմեն Գրիգորյանը (73 կգ) եւ Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ) հայտնվել էին 6-րդ տեղում: