8 հունիսի 2019 - 16:27 AMT
Նախագահ․ ՀՀ-ն կարող է լինել բանակցող Եվրոպայի և Ասիայի միջև

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Մտքերի գագաթնաժողովին ասել է, որ Հայաստանն ունի բավական խոր հարաբերություններ ԵՄ-ի հետ և հանդիսանում է ԵԱՏՄ կարևոր անդամ, ինչը նրան դարձնում է կամուրջ, միջնորդ երկու կողմի միջև։

«Հայ գործարարները հրաշալի, ֆանտաստիկ բանակցողներ են։ Ինչո՞ւ ուրեմն Հայաստանը չի կարող լինել բանակցող Եվրոպայի և Ասիայի միջև», - ասել էԱրմեն Սարգսյանը։

Նախագահը նշել է, որ 21-րդ դարը լինելու մարդկային ներուժի դարաշրջան։

«Մենք կարող ենք հպարտությամբ ասել, որ ուղեղների գագաթնաժողովը կարող է մի օր ունենալ իր քույր ձեռնարկը՝ Հայ մտքերի գագաթնաժողով։ Մենք, որպես համաշխարհային ազգ, պետք է սովորենք կառավարել մեր ուժը և այն օգտագործել մեր խնդիրները կարգավորելու համար։ Մենք պետք է սովորենք պատեր չկառուցել մեր ազգի ներսում, չպետք է պատերր կառուցել Հայաստանում, սփյուռքում և Արցախում ապրողների միջև», - ասել է Սարգսյանը։

Ամեն տարի Ֆրանսիայի Շամոնի քաղաքում անցկացվող Մտքերի գագաթնաժողովը («Summit of Minds») այս տարի առաջին անգամ է անցկացվում Հայաստանում: Հայաստանն առաջին երկիրն է, որը հյուրընկալում է այս միջոցառումը Շամոնիից դուրս: