10 հունիսի 2019 - 11:46 AMT
Նախագահի աշխատակազմը 2018-ին տնտեսած 338 մլն դրամը վերադարձրել է բյուջե

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2018-ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը հայտնել է, որ աշխատակազմը նախորդ տարում պետական բյուջեից հատկացված ավելի քան 2.38 մլրդ դրամից ծախսել է 1.7 մլրդ դրամը:

Մնացած 338 մլն դրամը վերադարձվել է պետական բյուջե:

Տարասյանը նշել է, որ հիմնական տնտեսումները եղել են աշխատավարձերի և հավելավճարների մասով՝ 194 մլն դրամ:

Արտասահմանյան գործողումների մասով տնտեսվել է 43 մլն դրամ, էներգետիկ, կոմունալ և կապի ծախսերով տնտեսվել է 28 մլն դրամ, գրասենյակային, տրանսպորտային և կենցաղային նյութերով ՝ 12 մլն դրամ, կառույցների և սարքավորումների ընթացիկ նորոգման մասով ՝ 6 մլն և այլ ծախսերի մասով 16 մլն դրամ: