10 հունիսի 2019 - 11:46 AMT
Շենավանում հաղթել է գյուղի ֆիզկուլտուրայի ուսուցիչը. ՔՊ-ական պաշտոնակատարը պարտվել է

Լոռու մարզի Շենավան համայնքում ընտրողների ցուցակում ընդգրկված 350 հոգուց ընտրություններին մասնակցել է 216 մարդ։

Համայնքի ղեկավարի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Անդրանիկ Դունամալյանը ստացել է 64 ձայն: Նրան հաղթել է գյուղի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Մխիթար Մխիթարյանը՝ ստանալով 104 քվե, հայտնում է «Հայկական ժամանակը»:

Մյուս թեկնածուն՝ Նարեկ Աբրահամյանը ստացել է 45 ձայն:

ՀՀ 23 համայնքում հունիսի 9-ին անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնց, ընտրատեղամասերի փակման ժամը 20։00-ի դրությամբ, նախնական տվյալներով, մասնակցել է 32 հազ. 523 ընտրող կամ ընտրողների 44,36 տոկոսը։