
ԵՏՄ նախագահությունը թույլ է տվել Հայաստանին առաջ մղել սեփական առաջնահերթությունները: Այդ մասին ԱԺ-ում «ՀՀ նախագահության տարին ԵՏՄ-ում. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով լսումների ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Ստանձնելով կառույցի նախագահությունը միության մարմիններում՝ Հայաստանը հարավորություն ստանացավ ոչ միայն ազդել կառույցի օրակարգի ձևավորման վրա, այլև՝ առաջ մղել Հայաստանի առաջնահերթությունները՝ լինելով ավելի նախաձեռնող, նպաստել ինչպես կառույցի զարգացմանն, այնպես էլ դրա միջոցով ընդլայնել Հայաստանի հնարավորությունները», - ասել է ԱԳ նախարարը, հայտնում է Aysor.am-ը:
Խոսելով առաջնահերթություններից՝ Մնացականյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է ակտիվացնել ջանքերն՝ ուղղված էներգետիկ քաղաքականության իրականացմանն ու էներգետիկ ռեսուրսների համար ոչ խտրական հիմքի վրա գնագոյացման հարցի լուծմանը:
2019 թ. հունվարի 1-ից Հայաստանն ստանձնել է ԵԱՏՄ մարմինների` Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի, Եվրասիական միջկառավարական խորհրդի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահությունը:
Ավելի վա Նիկոլ Փաշինյանը մասնավորապես նշել էր, որ հայկական կողմը ձգտում է ԵՏՄ-ում Հայաստանի առավելագույնս արդյունավետ մասնակցությանը` միևնույն ժամանակ ջանքեր գործադրելով համագործակցության մեխանիզմների կատարելագործման և ինտեգրացիոն տարածքի արդյունավետ գործունեության համար։