10 հունիսի 2019 - 13:09 AMT
Երևանի 2800-ամյակի այգին 1 ամսական է

Երևանի 2800-ամյակի այգին մեկ ամսում դարձել է երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի ամենասիրված վայրերից մեկը: 1 ամսվա ընթացքում այն տասնյակ հազարավոր այցելուներ է ունեցել, որոնց ուրախություն է պարգևել:

Բացի այդ, այգին երեկոյան Երևանի ամենամարդաշատ վայրերից մեկն է դարձել: Ամենաբարձր գնահատականը հիմնադիրների համար ժողովրդի սերն է:

Այցելուները նկատում են, որ այգին դրական մթնոլորտ է ձևավորել քաղաքում:Այսօր սա մայրաքաղաքի եզակի վայրերից է, որտեղ կարելի է անվճար ուրախանալ: