10 հունիսի 2019 - 13:37 AMT
Զեյնալյան. Հրաժարական տվեցի՝ տեղեկատվական հոսքերը գնահատելով

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, որը օրերս հայտարարել էր հրաժարականի մասին, լրագրողների հետ ճեպազրույցում չի նշել՝ ինչ պատճառով է հրաժարական տվել:

«Տեղեկատվական հոսքերը գնահատելով՝ ես որոշեցի հրաժարական տալ», - խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Զեյնալյանը, հայտնում է Aysor.am-ը:

Անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ է դա նշանակում՝ նա ասել է, որ այլ հարցերի չի պատասխանի՝ շտապում է Բարձրագույն դատական խորհրդի նիստին մասնակցելու:

Արտակ Զեյնալյանը արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել՝ չմանրամասնելով պատճառները։ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում ասել է, որ հունիսի 7-ին ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարական տված Արտակ Զեյնալյանի գործունեության որոշ ուղղությունների մասով մտահոգություններ կային։

Զեյնալյանը նշանակվել էր պաշտոնին 2018-ին հեղափոխությունից հետո և վերանշանակվել արտահերթ ընտրություններից հետո։Զեյնալյանը «Հանրապետություն» կուսակցության անդամ է: