10 հունիսի 2019 - 17:36 AMT
Ամերիաբանկը՝ ՀՖՖ գլխավոր գործընկեր

Ամերիաբանկում տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Ամերիաբանկի համագործակցության մասին պայմանագրի ստորագրման արարողությունը:

Ամերիաբանկը միացել է ֆուտբոլի ֆեդերացիային որպես Գլխավոր գործընկեր: Պայմանագրի ստորագրումը սկիզբ է դրել ֆեդերացիայի և բանկի միջև համագործակցությանը, որը շարունակվելու է մինչև 2021թվականը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Ընկերությունների ներկայացուցիչները վստահեցնում են, որ այս գործակցությունը խթանելու է Հայաստանում ֆուտբոլի զարգացումը: Բանկի աշխատակիցները մեծ ոգևորությամբ են դիմավորել նաև Հայաստանի 2018թ. լավագույն ֆուտբոլիստ Մարկոս Պիզզելլիին:

Հանդիպման մանրամասներին կարելի է ծանոթանալ տեսահոլովակից.