11 հունիսի 2019 - 10:26 AMT
ԳՇ պետը հանձնարարականներ է տվել ստորաբաժանումների ղեկավարներին

Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը Զինված ուժերի և ԶՈւ գլխավոր շտաբի ղեկավար կազմի հետ անցկացրել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են զորքերի մարտական պատրաստության և պատրաստականության, գնումների և ապահովման գործընթացի հետ կապված մի շարք հարցեր:

ԶՈւ գլխավոր շտաբի պետը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ է տվել առկա խնդիրների լուծման վերաբերյալ, հայտնում է պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: