11 հունիսի 2019 - 10:46 AMT
Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ՊՆ ղեկավարները կհանդիպեն Գաբալայում

Հունիսի 12-ին ադրբեջանական Գաբալայում տեղի կունենա Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը: Եռակողմ ձևաչափով գործակցության զարգացման շուրջ կարծիքներ կփոխանակեն Ադրբեջանի ՊՆ ղեկավար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը, Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան:

Հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն նաև տարածաշրջանային նախագծերի անվտանգության ապահովման, ինչպես նաև մի շարք այլ հարցեր, հայտնում է Haqqin.az-ը: