12 հունիսի 2019 - 10:53 AMT
Փաշինյանն ու Կասպրշիկը քննարկել են ԼՂ կարգավորումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:

Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին և խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորմանը վերաբերող հարցեր, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը: