12 հունիսի 2019 - 14:51 AMT
Երևանի աղբահանության համար նոր բյուջետային հիմնարկ է ստեղծվում. Եվս 34 աղբատար մեքենա կգնվի

Ազգային ժողովում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել է, որ քաղաքապետարանի կազմում հիմնվում է բյուջետային նոր հիմնարկ, որը հունիսի վերջ կունենա 5 աղբատար «ԿամԱԶ» մեքենա՝ քաղաքի աղբահանության վիճակի շտկման համար։

Նա նշել է, որ նախատեսվում է գնել ևս 34 ավտոմեքենա

Քաղաքապետը հիշեցրել է, որ դեռ հունվար-փետրվարից հայտարարված էր այդ մեքենաների մատակարարման մրցույթ, որը բողոքարկվել է, ապա քննվել դատարանում, ինչի հետևանքով ուշացումներ են եղել։

Մարությանը հույս է հայտնել, որ Երևանում աղբահանության վիճակը վերահսկելի կդառնա այդ գործողություններից հետո:

Ընթերցեք նաև՝ «Քաղաքապետ. Վերելակների պահպանման համար աննախադեպ բարձր գումար կհատկացվի»: