12 հունիսի 2019 - 16:00 AMT
Հոնկոնգում ոստիկանությունը ռետինե փամփուշտներից է կրակել ցուցարարների վրա

Հոնկոնգի ոստիկանությունը ուժային գործողություն է սկսել ցուցարարների դեմ, որոնք արդեն մի քանի օր է բողոքում են մայրցամաքային Չինաստան արտահանձնման մասին օրենսդրության մեջ փոփոխությունների դեմ:

Հունիսի 12-ի արևածագին դիմակավոր անձինք, հիմնականում ուսանողներ, երիտասարդներ, արգելափակել են կառավարական շենքերին հարող փողոցները: Ոստիկանությունը գազ է կիրառել, մահակներ և ռետինե փամփուշտներ: Բողոքի ցույցերին մասնակցում են հազարավոր մարդիկ՝ սա ամենամեծ ակցիան է 1997-ից ի վեր, երբ Բրիտանիան վերադարձրեց քաղաքը Չինաստանին, գրում է BBC-ին:

«Ցուցարարների գործողությունները դուրս են եկել խաղաղ հավաքի շրջանակից: Մենք կոչ ենք անում ցրվել, հակառակ դեպքում ստիպված կլինենք ուժ կիրառել»,-ասվում է Հոնկոնգի ոստիկանության հայտարարության մեջ: