12 հունիսի 2019 - 18:21 AMT
Մայիսի 22-ի դրությամբ համաներմամբ ազատված 80 անձ 165 հանցագործություն է գործել

2019 թվականի մայիսի 22-ի դրությամբ համաներմամբ ազատված 80 անձի կողմից կատարվել է 165 հանցագործություն: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը:

2019 թվականի ապրիլի 30-ի դրությամբ համաներմամբ պատժի հետագա կրումից ազատվել է 641 անձ:

2018 թվականի նոյեմբերի 1-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքը: