Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարար Արայիկ Հարությունյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ նախարարությունների օպտիմալացման արդյունքում արդեն 15 հաստիք է կրճատվել:
Նախարարն ասել է, որ առաջիկայում նույնպես լինելու են կրճատումներ: Հարությունյանը նշել է, որ կրճատումներ անելիս հաշվի է առնվելու աշխատողների արդյունավետության մակարդակը:
«Մենք նախարարությունում արդյունավետության բարձրացման համար նոր կառուցվածքային փոփոխություն պիտի անենք և տեսնենք աշխատողների արդյունավետությունը: Նրանցից էլ շատ բան է կախված», - ասել է նախարարը:
Ավելի վաղ ՀՀ կառավարության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ՀՀ-ում նախարարությունների թիվը 17-ից կրճատվել է 12-ի: